Որոնել
Արխիվ
Загрузка...
21.04.2017  17:28

Նիգերիայում «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» խաղի դիտման ժամանակ 30 հոգի զոհվել է

Rating

Նիգերիայում Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Անդերլեխտ» հանդիպման դիտման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է անգլիական Mirror պարբերականը, Կալաբար քաղաքում կազմակերպված ֆուտբոլային դիտման կենտրոններից մեկում 30 հոգի հոսանքահարման հետևանքով զոհվել են:

Ականատեսների պնդմամբ, պատահարը տեղի է ունեցել բարձր լարման էլեկտրական լարի պատճառով, որը թուլանալով ընկել է այդտեղ հավաքված ֆուտբոլ դիտող խմբի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդը» Twitter-ի էջում ցավակցական ուղերձ է հղել այդ դեպքի կապակցությամբ:

ArmFootball.com


Загрузка...
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511