Որոնել
Արխիվ
17.04.2017  20:53

Շախմատ. GRENKE Chess Classic. Արոնյանը գեղեցիկ հաղթանակ տարավ Վաշյե-Լագրավի նկատմամբ

Rating

Գերմանական Կարսլռուեում շարունակվում է GRENKE Chess Classic շախմատային մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

3-րդ տուրում մեր շախմատիստը առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Արոնյանը սպիտակներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ ու 42-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին:

Այս տուրում միանձնյա առաջատար Հու Յիֆանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Մյուս երկու պարտիաները դեռ շարունակվում են:

Արոնյանը երեք պարտիայից հետո ունի 2 միավոր և միայն կես միավորով է հետ մնում առաջատար Հու Յիֆանից:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ չորեքշաբթի կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511