Որոնել
Արխիվ
Загрузка...
09.01.2017  00:04

Գևորգ Ղազարյանն արժանացավ «FAF համակրանք» մրցանակին (VIDEO)

Rating

Երկրպագուների First Armenian Front (FAF) շարժումն ամփոփեց տարին ու հայտարարեց ամենամյա «FAF համակրանք» մրցանակակրի անունը:

Շարժման անդամների քվեարկությամբ այդ մրցանակին այս տարի արժանացավ Հայաստանի հավաքականի ու պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

Միջոցառման ընթացքում կապ հաստատվեց Պորտուգալիայում գտնվող ֆուտբոլիստի հետ, ով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին:

- Շատ հաճելի է, երբ ֆուտբոլիստն արժանանում է ուշադրության, հատկապես երկրպագուների կողմից, քանի որ ֆուտբոլիստները խաղում են նրանց ուրախացնելու համար: Առանց երկրպագուների ֆուտբոլը կկորցնի ամբողջ իմաստը: Այո, մենք գումար ենք վաստակում ֆուտբոլ խաղալով, բայց շատ կարևոր է ձեր ներկայությունը: Շնորհակալություն եմ հայտնում այս մրցանակի համար, այն ինձ համար շատ թանկ է,- իր խոսքում նշեց Ղազարյանը:

ArmFootball.com


Загрузка...
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2017
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511