Որոնել
Արխիվ
12.12.2019  14:59

Հայաստանի տարվա լավագույն մարզիկների թեկնածուները

Rating

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթը: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Նախարարության կայքը հայտնում է, որ մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից (ժամը` 10:00-ից) կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից մեկ մարզիկի անհատական համարի նշումով` 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը տասը մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մասնակիցների շրջանակը որոշվում է հետևյալ ընթացակարգով.

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև դեկտեմբերի 12-ը` հրապարակման համար, ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովին է ներկայացնում 2019 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական ուշու, սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներն ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):

 2. ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) մինչև  դեկտեմբերի 10-ը մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում 1-3 մարզիկի թեկնածություն, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Ֆեդերացիաների կողմից մրցույթի մասնակիցների թեկնածություններ չառաջադրվելու դեպքում տվյալ մարզաձևից թեկնածություններ առաջադրելու լիազորությունը վերապահված է հանձնաժողովին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ»  

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

 

N

Անուն, ազգանուն

Մարզաձևը

Մրցման անվանումը

Գրաված տեղը կամ հանրաճանաչությունը

1

Ալեքսանյան Արթուր

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

2

Ալեքսանյան Ռուբեն

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

3

Ասլանյան Կարեն

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

4

Ավետիսյան Արթուր

սպորտային մարմնամարզություն

Համաշխարհային ուսանողական խաղեր

1-ին տեղ

5

Բաղրյան Արսեն

ուշու

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

6

Բաչկով Հովհաննես

բռնցքամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

7

Գալստյան Սլավիկ

հունահռոմեական ըմբշամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

8

Գասպարյան Սամվել

ծանրամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

9

Գրիգորյան

Դավիթ

սամբո

Եվրոպական խաղեր

2-րդ  տեղ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

10

Դավթյան Արթուր

սպորտային մարմնամարզություն

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

11

Դավթյան Վահագն

սպորտային մարմնամարզություն

Եվրոպական խաղեր

2-րդ տեղ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ տեղ

12

Կիրակոսյան Տիգրան

սամբո

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

13

Հարությունյան Արսեն

ազատ ոճի ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

14

Հովհաննիսյան Արթուր

բռնցքամարտ

Եվրոպական խաղեր

1-ին տեղ

15

Հովհաննիսյան Դավիթ

ծանրամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

16

Ղազարյան Արսեն

սամբո

Եվրոպական խաղեր

3-րդ տեղ

17

Մանուկյան Մաքսիմ

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

18

Մարտիրոսյան Սիմոն

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

19

Մինասյան Գոռ

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

20

Մկրտչյան Հակոբ

ծանրամարտ

Աշխարհի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

1-ին տեղ

21

Մխիթարյան Գրիգոր

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

22

Մխիթարյան Հենրիկ

ֆուտբոլ

Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:

23

Չալյան Կարապետ

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպական խաղեր

2-րդ  տեղ

24

Չալյան Վահագն

սամբո

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

2-րդ տեղ

25

Ջուլֆալակյան Արսեն

հունահռոմեական ըմբշամարտ

Եվրոպայի մեծահասակների առաջնություն

3-րդ  տեղ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ»

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000