Որոնել
Արխիվ
19.11.2018  02:39

5-ը` 2-ի դեմ և հյուր Շվեյցարիայից. Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (VIDEO)

Rating

Ազգերի լիգայում Լիխտենշտեյնի ընտրանու դեմ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը Վադուցում նախախաղային մարզում է անցկացրել:

ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութում տեսնում ենք, որ թիմը մեծ ուշադրություն է դարձրել գնդակի վերահսկմանը, որը մարզվել է 5-ը` 2-ի դեմ ռոնդո վարժությունը կատարելով:

Միաժամանկ տեսանյութում երևում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի մարզմանը հետևում է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հրաչ Յագանը, ով բնակվում է Շվեյցարիայում:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000